Foto

Իշխանությունը գիտի՝ կեղծ մեղադրանքով Նարեկին և Վազգենին բանտում երկար պահելու հնարավորություն չունի

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեդիայի դեմ ոտնձգությունների և ազատ խոսքի սահմանափակումների շրջանակներում շուրջ մեկ ամիս է, ինչ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը բանտում են:

Իշխանությունն էլ գիտի, որ առաջադրված կեղծ մեղադրանքով տղաներին բանտում երկար պահելու հնարավորություն չունի, սակայն ինչ հնարավոր է, անում են:

Երկրում կալանավորումների աճի, բռնությունների տարբեր դրսևորումների և իշխանության հրահրած ատելության ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախավորվում, որի հիմքում օկուպացիոն իշխանությանը ոչ հաճելի խոսքի արտահայտումն է»: