Foto

Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Սերգեյ Մանկոյի անհետ կորելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սերգեյ Մանկոն հայտնաբերվել է Ակնալիճ բնակավայրում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: