Foto

ԱՄՆ բրիգադային գեներալի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։