Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հաստատված նախագծով սահմանված պահանջները, շինարարական աշխատանքների կատարման մասնագիտական բարձր չափանիշները։









