Foto

Բագրատ սրբազանի գործով նիստը խնդրել ենք հետաձգել, այն կլինի դեկտեմբերի 11-ին․ փաստաբան

Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նկատի ունենալով, որ եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը:
Մյուս դատական նիստը լինելու է հինգշաբթի` ժամը 14:00»,- գրել է նա։