Foto

24 ժամ ջուր չի լինի Կապան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 10-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Կապան քաղաքի Համլետավան, Շղարշիկ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: