Foto

Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. բացառիկ մանրամասներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ինքն ու Հովիկ Աղազարյանն ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն է Ասլանյանի հետ, սակայն կկարողանան այդ ամենն իրականացնել, թե՝ ոչ, ըստ նրա, ժամանակը ցույց կտա։

Դա չի նշանակում, որ մենք ամենակարող ենք։ Դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր համեստ անձերից կախված, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի 2026 թվականին, քանի որ կարծում ենք՝ դա մեր պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ կկանգենցնի:

Շուտով կսկսվի նախընտրական տարին և մենք մեր տեսակետներն ու անելիքները կհայտնենք։ Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք, թե՝ ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք շատ ֆինանսական ու մեդիա հնարավորություններ։ Թե որքանով մեր տեսակետը կհասնի շարքային քաղաքացուն, դրանից է ամեն ինչ կախված։