Foto

Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է

Տավուշի մարզի դպրոցներից մեկում 4-րդ դասարանի երեխաներից կողմից իրենց համադասարանցուն ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Տավուշի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին արագ արձագանք է տրվել ՆԳՆ ոստիկանության կողմից և դեպքը բացահայտվել է։ Միաժամանակ, ՆԳ նախարարը դպրոցի աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍ նախարարին»,- ի պատասխան միջադեպի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։