Foto

Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը հենց դեկտեմբերի 7-ին, խորքային ծանր մտորումներ են առաջացնում

Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը, հենց դեկտեմբերի 7-ին գյումրեցիներին վիրավորելը հարյուր հազարավոր մարդկանց մոտ խորքային ծանր մտորումներ են առաջացնում: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ. բոլոր նորմալ մարդկանց հույզերը և չզսպվող ցասումը տեղավորվում են երկու պարզ հարցի մեջ.

1. Կարո՞ղ է արդյոք ժողովուրդը (հոգևոր հոտը) «բանադրել» տիրադավ հոգևորականներին։ Այսօր մեր աչքի առաջ կարծես թե հենց դա էլ տեղի է ունենում։

2. Կարո՞ղ է, արդյոք, ժողովուրդը հեռացնել այս այլանդակության հեղինակներին։ Իհարկե, կարող է, և ամեն ինչ տանում է դրան»,- գրել է նա։