Foto

Եկել է ժամանակը, որ արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը. Ալեն Սիմոնյան

Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի դրա մասին, ես կարծում եմ, որ եկել է ժամանակն այնտեղ անցկացնելու»,-ասաց Սիմոնյանը։