Foto

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ Քենեդիի անվան կենտրոնի պատվո մեդալներ է հանձնել դերասան Սիլվեստր Ստալոնեին, Kiss ռոք խմբին և երգչուհի Գլորիա Գեյնորին։

Քենեդի կենտրոնի պատվավոր մրցանակը շնորհվում է կատարողական արվեստի զարգացման գործում բացառիկ ներդրման համար։

Այս տարի այդ պատվին արժանացել են նաև բրիտանացի դերասան Մայքլ Քրոուֆորդը և քանթրի երգիչ Ջորջ Սթրեյթը։