Foto

Պետք է ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընկերներով գնացել էինք 44-օրյա պատերազմի անմահ նվիրյալներից` Ռուբեն Պրազյանի մասին փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային:
Ֆիլմը հայոց բանակի օրինակելի, ռազմական լավ կրթություն ստացած և կարճ ժամանակում մեծ հարգանքի արժանացած սպայի մասին է, ով մարտական խնդիրը կատարելիս նահատակվել է:
Մենք, մեր սերունդները պետք է անուններով, դեմքերով իմանանք, ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի տեսակն ու արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են:
Այն ազգերը, պետությունները, որոնք դա մոռանում կամ ուրանում են, պարզապես ապագա չեն կարող ունենալ:
Փառք հայրենիքի պաշտպաններին,
հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել է նա: