Foto

Արտաշիսյան փողոցում բախվել են «BMW»-ն և «Hyundai Elantra»-ն

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Ալբերտ Գ․-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Աբգար Գ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հեղուկ գազի լցակայանի տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։