Կիրակի օրը Կեչառիսի վանական համալիրում պատարագի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը չէր զեղչվել:
Պատարագը մատուցել էր Տեր Մաշտոց քահանա Հմայակյանը:
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն այն սրբազաններից է, ովքեր միացել են եկեղեցու դեմ պայքարին ու ակնկալվում էր, որ նրա հրահանգով պետք է զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը:
Առաքել Սրբազանը երեկ News.5tv.am-ի հետ զրույցում ասել էր, թե, իբր, ինքն է ասել, որ հնչեցնեն Վեհափառ Հայրապետի անունը։
Իրականությունը, սակայն, այդպիսին չէ:
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի թեմի քահանաները Առաքել Սրբազանին ասել են՝ եթե պետք է զեղչեն Վեհափառ Հայրապետի անունը՝ պատարագ չեն մատուցելու:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Առաքել Սրբազանից, նա, սակայն, միայն օրհնեց մեզ ու անջատեց հեռախոսը:









