Դեկտեմբերի 2-ին, ժամը 03։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ գերեզ¬մանատան ճանապարհին, կուտակած ճյուղեր են այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է 03:35-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և կից կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան և հետևի հատվածը՝ մասամբ:









