Foto

Բռնnւթյունն ու քաղաքական հետшպնդումներն առօրյա գործելաոճ դարձրած ռեժիմն անընդհատ ամրապնդում է երկրում բռնшպետության կառուցման իր ծրագիրը․ Աբրահամյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի Դավիթ Համբարձումյանի հետ: Ցավով պետք է արձանագրել, որ Դավիթով ապօրինի կալանավորումներն ու դատավճիռները չեն սահմանափակվել ու չեն սահմանափակվի այնքան ժամանակ քանի փաշինյանական իշխանությունը պաշտոնավարում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բռնությունն ու քաղաքական հետապնդումներն առօրյա գործելաոճ դարձրած ռեժիմն անընդհատ ամրապնդում է երկրում բռնապետության կառուցման իր ծրագիրը, ինչը նշանակում է, որ ապօրինությունների շղթան շարունակելու է:

Կարծում եմ, որ որևէ մեկն այլևս չի կասկածում, որ այս իշխանությունը կարմիր գծերը վաղուց է հատել և դրսևորվող ապօրինությունների պրոցեսը կանգ չի առնելու»,-գրել է նա: