ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերը հարցազրույց է տվել իսրայելական «Jerualem Post» թերթին, որտեղ անդրադարձել է Թուրքիա-Իսրայել հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան աշխարհագրական առումով գտնվում է ռազմավարական դիրքում և հավելել, որ Իսրայելը գիտակցում է Անկարայի ռազմավարական կարևությունը ԱՄՆ-ի համար։
Ըստ դեսպանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «թշնամական ու կռվարար» կեցվածք է որդեգրել Իսրայելի նկատմամբ։ Լեյթերը ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ունի մեծ բանակ ու կարևոր աշխարհագրական դիրք։
«Գազայում կամ Սիրիայում չենք կարող թուրք զինվորներ տեղակայել։ Այս պրակտիկ պահանջները ԱՄՆ-ի կողմից չեն վիճարկվել՝ ընդունվել են»,- նշել է դեսպանը։
Լեյթերն ամփոփելով նշել է, որ ԱՄՆ-ի և արաբական երկրների միջև զենքի գործարքները չեն վնասի Իսրայելի՝ տարածաշրջանում ռազմական գերազանցությանը, սակայն Իսրայելը դեմ է, որ ԱՄՆ-ն Թուրքիային վաճառի «F-35» կործանիչներ։









