Foto

ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները նոյեմբերի 27-29-ը կգործուղվեն Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն):

Այս մասին տեղեկացավ գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն Ազգային ժողովի նախագաhի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը: