Foto

Ճանապարհային նշանների վրա էին պաստառները փակցրել․ ի՞նչ խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի քարոզարշավի ընթացքում

Կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցում են 8 թեկանածուներ։

Քարոզարշավի ընթացքում արձանագրվել է նրանց կողմից իրականացված խախտումները։ 

Այսօր  «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մամուլի ասուլիսով ամփոփեց Վաղարշապատի նախընտրական քարոզչության մշտադիտարկման արդյունքները։

Եվ այսպես «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը հայտարարեց, որ քարոզարշավի ընթացքում ամենատարածված խնդիրները եղել են պաստառները։

Դրանք փակցվում էին արգելված վայրերում, որ չպետք է փակցվեր։

«Ունենք դեպքեր, երբ թեկնածունները իրենց մրցակից ուժի պաստառները պոկում էին, ոչնչացնում, կամ դրանց վրա իրենց թեկնածուի պաստառները փակցնում։ Այս անգամ մենք հայտնաբերել ենք նոր տեսակի խախտում, որոնք այլ վայրերում չենք տեսել, մասնավորապես՝ ճանապարհային նշանների վրա են պաստառները փակցնում»,- նշեց Պետրոսյանը։

Ըստ կազմված արձանագրությունների պաստառներ է փակցված նաև կանգառներում, էլեկտրասյունների, գազալցակայանների վրա և այլ տեղերում։

«Ունենք նաև այլ խախտումներ, մասնավորապես այն, որ իրավական մարմինները շատ անհամաչափ են գործել։ Ունենք դեպք, որ հանձնաժողովի նախագահը իր տանը նստած օգնություն է բաժանում, որը օրենքով արգելված է։ Նա ունի տնային կալանք, բայց իր նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ չեն կիրառել։ Իրականում գովելի է, որ ուժ չեն կիրառել, բայց մեկ այլ դեպքում, օրինակ՝ «Մայր Հայաստան»-ի շտաբի դիմաց բլոգերի նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել»,- հավելեց Արամ Պետրոսյանը։

Նա նշեց, որ հիմնական խնդիրները քարոզարշավում եղել են պաստառների վերաբերյալ, սակայն երկու ուժի մոտ գրանցվել է մեծաթիվ խախտումներ, դրանք են՝ «Հաղթանակ» կուսակցությունը, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայրենիք» կուսակցություն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:

Էմմա Մարտիրոսյան