Foto

Ապօրինությունների շղթան շարունակվելու է․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի Դավիթին․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի Դավիթ Համբարձումյանի հետ: Ցավով պետք է արձանագրել, որ Դավիթով ապօրինի կալանավորումներն ու դատավճիռները չեն սահմանափակվել ու չեն սահմանափակվի այնքան ժամանակ քանի փաշինյանական իշխանությունը պաշտոնավարում է:

Բռնությունն ու քաղաքական հետապնդումներն առօրյա գործելաոճ դարձրած ռեժիմն անընդհատ ամրապնդում է երկրում բռնապետության կառուցման իր ծրագիրը, ինչը նշանակում է, որ ապօրինությունների շղթան շարունակելու է:

Կարծում եմ, որ որևէ մեկն այլևս չի կասկածում, որ այս իշխանությունը կարմիր գծերը վաղուց է հատել և դրսևորվող ապօրինությունների պրոցեսը կանգ չի առնելու»: