Foto

Երևանի պարեկները ապօրինի զենք կրելու և պահելու դեպք են բացահայտել

ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 13-ի գիշերը Լուկաշինի փողոցում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ հայտնաբերվել է «Վոլտրան» տիպի գազային ատրճանակ՝ ձևափոխված վիճակում, և 3 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Այլ է վիճակը կամավոր հանձնումների դեպքում: Հետևե՛ք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից: