Foto

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվում է

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնողական գործընթացը՝ հոկտեմբերի վերջին ստացած մկանային վնասվածքից հետո։

Հայ ֆուտբոլիստը շարունակում է մարզվել անհատական ծրագրով։ Ըստ իտալական մամուլի կանխատեսումների՝ Մխիթարյանն ընդհանուր խմբում կմարզվի նոյեմբերի 20-ից հետո։ Եթե վերականգնումն ընթանա առանց բարդությունների, նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ 36-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ա Սերիայի «Նապոլիի» դեմ սկզբունքային խաղում։ Բժշկական հետազոտությունը հաստատել էր մկանային վնասվածք, որի վերականգնման համար սովորաբար պահանջվում է մոտ մեկ ամիս։

Աղբյուրը՝ Armsport.am: