Foto

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր դեր է խաղալու մեր երկրների միջև ուղիղ և անխոչընդոտ կապերի հաստատման գործում. Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր դեր է խաղալու մեր երկրների միջև ուղիղ և անխոչընդոտ կապերի հաստատման գործում։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Հատուկ ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ճանապարհների անվտանգության ապահովման գործում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Այս նախագծի արդյունքում բեռնափոխադրումների ծավալների աճը զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը։ Միևնույն ժամանակ, մեր տրանսպորտային հանգույցների աճող դերը դրանք դարձնում է ապակառուցողական ուժերի թիրախ։ Մեր տրանսպորտային և կապի գծերը բախվում են միջազգային ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության և կիբերսպառնալիքների, որոնք ուղղված են կարևորագույն տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման համակարգերի կաթվածահարմանը», – իր ելույթում ասել է Ալիևը։