Foto

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունը

📢Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն - ՔԻՀԿ / ACPR) տարածել է հայտարարություն՝ AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին:


Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի և Դավիթ Ֆիդանյանի կալանավորումը քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է։ 


❗️Ողջ գործընթացն առանց իրավական հիմքի է, հետևաբար՝ պայմանավորված է վերջիններիս և «Անտիֆեյքի» ընդդիմադիր հայացքներով։ 


Բացի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 10–րդ հոդվածներով երաշխավորված՝ անձնական ազատության և արտահայտման ազատության իրավունքներից, ❗️խախտվել է նաև 18-րդ հոդվածը, որն արգելում է իրավունքների սահմանափակումը կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։


Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են հայտարարությունում`


https://drive.google.com/file/d/1L-ryEORj5Vu3SaMH2Q6jkhG1IeIbc-Ql/view


Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմիններին, ներառյալ՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին և  Կարծիքի և արտահայտման ազատության իրավունքի խթանման և պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։