ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստներից 3-ը հայ գրոսմայստերներ են՝ Գաբրիել Սարգսյանը, Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 1/8 եզրափակչում կմրցի ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևի հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմրցի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուել Սևյանը կմրցի չինացի գրոսմայստեր Վեյ Իի հետ:
Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին:









