Foto

Խանջյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Խանջյան փողոցում՝ Ալեք Մանուկյան հ.11 հասցեի («Մուլտի վելնես կենտրոն») հարակից ճանապարհահատվածից մինչև Խանջյան – Թումանյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: