Foto

Առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում ոչ միայն ընդդիմադիր դաշտից, այլ՝ իշխանական:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահների դիտակետում են հայտնվել երկու մարզպետ եւ մեկ նախարար, թե ովքեր են, աղբյուրը չշտապեց բացահայտել՝ նշելով, որ լուրը շատ շուտ իրականություն կդառնա»: