Նոյեմբերի 12-ին, ժամը 12։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում բանավանում՝ եկեղեցու մոտակայքում գտնվող տանը, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 17:21-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 160 քմ)․ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:









