Foto

Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են կառավարությունից և ԱԺ-ից

Հայաստանում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները ՀՀ զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են՝ համապատասխանաբար 66,4% և 62,5%:

«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների իրականացրած սոցիոլոգիական հետազոտության տվյալներով՝ ինչպես նախորդ հետազոտության դեպքում, այս անգամ ևս Հայ առաքելական եկեղեցուց ամենաշատը գոհ են երիտասարդները (Z սերունդը)՝ 82․5%, ինչպես նաև քաղաքաբնակների 67․1%-ը։

Ինչպես Հայ առաքելական եկեղեցուն, այնպես էլ Զինված ուժերին ամենաշատը վստահում են երիտասարդները՝ շուրջ 70%:

Ըստ հետազոտության արդյունքների՝ բարձր է նաև գոհունակությունը Ոստիկանությունից՝ 54,6%։ Հարցվածներն առավել դժգոհ են Կառավարությունից՝ հարցվողների 39,5%, իսկ Ազգային ժողովից դժգոհ է 50,0%-ը։

Ազգային ժողովից ամենաշատը դժգոհ են 45-60 տարիքային խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև սոցիալապես անապահով մարդիկ՝ 62,7%:

Նշվում է, որ հետազոտությունն անցկացվել է պլանշետների միջոցով հեռախոսային հարցման մեթոդով (Computer-Assisted Telephone Interviewing: CATI) հոկտեմբերի 5-ից 25-ը։ Հարցմանը մասնակցել է 1123 հոգի։