Foto

ՀՀ կառավարության հերթական նիստի օրը փոխվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստի օրը փոխվել է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին:

Կառավարության նիստերը սովորաբար անցկացվում են հինգշաբթի օրերին, ժամը 11։00-ին։ 

Նոյեմբերի 12-ին խորհրդարանում մեկնարկել են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները՝ Կառավարության անդամների մասնակցությամբ։ Կառավարության նիստի օրվա փոփոխությունը, հավանաբար, պայմանավորված է խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկումներով։