📊 Հայաստանցիների 65․1%-ի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը չի բերի իրական խաղաղություն:
📊 Հարցվածների 69․2%-ի կարծիքով՝ բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության: Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում Z սերունդի(18-28տտ) շուրջ 75%-ը։
📊 80.2-%-ը դեմ է արտահայտվել Խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում բանակի բյուջեի և թվաքանակի կրճատմանը:
📊Հարցվածների 48․5%-ի Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը Հայաստանի ամբողջական ոչնչացումն է, ըստ 17․4%-ի՝ խաղաղ հարաբերությունների հաստատումը և տնտեսական համագործակցությունը, ըստ 15․0%-ի՝ Հայաստանի անկախության թուլացումը և կախվածության մեջ գցումը, իսկ 13․7%-ի կարծիքով՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթումը։
Սոցիոլոգիական հետազոտության արդյունքները ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղությունը անհավատալի է հայ հասարակության մեծամասնության շրջանում, առավել ևս երիտասարդության շրջանում: Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը խաղաղության մասին չէ, այլ հակառակը:
Խաղաղություն լինելու է, միայն ուժեղ անվտանգության դեպքում:
Ամբողջական հետազոտությունը՝ ararfoundation.am կայքում:









