Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
44 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու,
3-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
2-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու։
Բացահայտվել է նաև հոգեկան ներգործության, ավազակության, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ խուլիգանության, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։









