Երևանում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է անձրև։
Մարզերում նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։









