Foto

Վրաց-ադրբեջանական սահմանին, թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով, զոհվել են օդանավում գտնվող բոլոր 20 անձինք

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 20 անձինք, այդ թվում՝ անձնակազմի անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։ 

C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել էր նոյեմբերի 11-ին Վրաստանում, Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս։

Ավիավթարից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կողմերը քննարկել են որոնողական աշխատանքների ընթացքը։ 

Ինքնաթիռի կործանման կապակցությամբ Թուրքիային ցավակցություն են հայտնել Ադրբեջանը, Կատարը, Ղազախստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Հորդանանը, Իտալիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Մալթան, Ճապոնիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Հունաստանը, Գերմանիան, Ուկրաինան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։