Նոյեմբերի 11-ին, ժամը 16։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում՝ կիսակառույց շինության ներսում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել են մոտ 400 հակ անասնակեր և շինությանը կից ծածկի (մոտ 18 քմ) փայտե կառուցատարրերը։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն և անասնագոմ։









