Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հովհաննավանք։ Արդեն երկրորդ կիրակին է, նա մասնակցում է Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։
Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախ և առաջ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր և բարոյական նորոգման օրակարգն է, ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութում, որն անվանել է՝ ուղերձ նրանց, ովքեր մտածում և/կամ պատրաստվում են այսօր գալ Հովհաննավանք։









