Foto

Լարված իրավիճակ՝ Հովհաննավանքում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի աջակիցը Հովհաննավանքում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել լրագրողի հասցեին․ «Եկել եմ խոսամ, որպեսզի դու՝ որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթյուրես, սարքես համասեռամոլ։ Մի օր ազատ օր եմ վերցնելու՝ կասկածներդ ցրեմ ու մի հատ էլ թքեմ երեսիդ։ Էսօր հեռու ես մնում ինձնից, տականք»,- ասել է նա։

Լրագրողն իր հերթին նշել է, որ ինքն այդպիսի բան չի ասել ու իրավապահներից պահանջել է բերման ենթարկել քաղաքացուն։

 «Չեք տեսնում՝ ինչե՞ր է իրեն թույլ տալիս։ Եթե կանգնած լսում եք ու կարգի չեք հրավիրում էդ անձին, ուրեմն բոլորդ արժանի եք նրան, աջակցում եք Փաշինյանի աջակցին»,- ասել է նա։