Foto

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տոնակատարվելու է Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տոնակատարվելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը։
 
Նշենք, որ այս առիթով, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
 
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ Վեհափառից ավելի երկար գահակալել են միայն 12 Ամենայն Հայոց Կաթողիկոսներ՝

1) 27 տարի – Տ.Դավիթ Երկրորդը՝ մեր 45-րդ Հայրապետը
2) 27 տարի – Տ.Սարգիս Առաջինը՝ մեր 58-րդ Հայրապեսը
3) 30 տարի – Տ.Մովսես Երկրորդը՝ մեր 24-րդ Հայրապետը
4) 31 տարի – Տ.Հովհաննես Հինգերորդը՝ մեր 50-րդ Հայրապետը
5) 31 տարի – Տ.Սարգիս Երրորդը՝ մեր 93-րդ Հայրապետը
6) 39 տարի – Տ.Պետրոս Առաջինը՝ մեր 59-րդ Հայրապետը
7) 39 տարի – Տ.Գրիգոր Երկրորդը՝ մեր 61-րդ Հայրապետը
8] 39 տարի – Տ.Դավիթ Չորրորդը՝ մեր 100-րդ Հայրապետը
9) 39 տարի – Տ.Վազգեն Առաջինը՝ մեր 130-րդ Հայրապետը
10) 46 տարի – Տ.Կոնստանդին Առաջինը՝ մեր 69-րդ Հայրապետը
11) 52 տարի – Սբ.Սահակ Առաջինը՝ մեր 10-րդ Հայրապետը
12) 53 տարի – Տ.Գրիգոր Երրորդը՝ մեր 63-րդ Հայրապետը։
 
«Ամենայն Հայոց Հայրապետին մաղթենք երկար օրեր՝ ըստ հայտնի շարականի.
 
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տէ՛ր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»,– գրել է Մելիքյանը։