Foto

ՌՀՄ-ն գործունեությունը կարող է նպաստել ազգային շահերի գիտակցման ամրապնդմանը

Ապրիլյան պատերազմից հետո հայաստանյան լրատվամիջոցները և բլոգերները ակցիա սկսեցին Ռուսաստանի հայերի դեմ, որոնք, իշխանական ԶԼՄ-ների կարծիքով, չէին աջակցում ՀՀ ժողովրդին: Այդ կարծիքին հակառակ Ռուսաստանի հայերի միությունը ցուցաբերեց ահռելի աջակցություն տեղի բնակիչներին և շարունակում ցուցաբերել այն: Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Տվերի մարզի տարածքային կազմակերպության ուժերով հավաքվել է որոշակի գումար, որն այսօր ՌՀՄ հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում հանձնվել է զոհված 15 զինծառայողների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 65.000-ական ռուբլի:

Ողջունելի է Արա Աբրահամյանի գլխավորությամբ այս կազմակերպության նախաձեռնությունը, սակայն հայաստանյան իշխանությունների սխալները և ազգային շահերի չիմացությունը բերում է նոր ռիսկերի ձևավորմանը: ՌՀՄ-ն գործունեությունը կարող է նպաստել ազգային շահերի գիտակցման ամրապնդմանը ռուսաստանյան համայնքի շրջանակներում և դրա հետ մեկտեղ ծառայել Հայաստանի բարգավաճմանը:

Ալեքսանդր Սամվելյանի ՖԲ էջից