Foto

Ֆուռերով ներկրում էին թուրքական գյուղատնտեսական մթերքն ու մի ժամ հետո արտահանում Ռուսաստան՝ արդեն որպես հայկական

Եթե ձեզ թվում է, թե թուրքական ապրանքների ներմուծումը դժվարացնելու խնդիրը կառավարությունը բարձրացնում է, որ երկրի ներսում խթանի արտադրությունը, ապա դուք սխալվում եք։ Եթե կարծում եք, որ դա ինչ-որ հակաթուրքական դրսևորում է, ապա միամիտ եք։ Խնդիրն էն է, որ որոշ ճարպիկ ձեռնարկատերեր ֆուռերով ներկրում էին թուրքական գյուղատնտեսական մթերքն ու մի ժամ հետո արտահանում Ռուսաստան՝  արդեն  որպես հայկական։ Էդ օդերն են փակում ուղղակի, հավանաբար Ռուսաստանի թելադրանքով։

Սուրեն Սահակյանի ՖԲ էջից