Foto

Վիետնամի ափերի մոտ նավ է խորտակվել, կան զոհեր և անհետ կորածներ

Վիետնամի Կուանգնին նահանգի ափերի մոտ «Wonder Sea» զբոսաշրջային նավը խորտակվել է, որի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։

Նավում եղել է 53 մարդ, այդ թվում՝ 48 զբոսաշրջիկ (որոնց թվում՝ ավելի քան 20 երեխա) և անձնակազմի հինգ անդամ: Ուղևորների մեծ մասը Հանոյից ընտանիքներ էին: