Foto

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

«Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննություն, եղել է ոչ սթափ, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի պատճառներից է եղել նաև «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որի վարորդը հետադարձ է կատարել նշված վայրում։