Foto

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

Թուրքիայի կողմից ահաբեկաչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման և զենքերի հանձման գործընթացը շարունակում է մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:

Հուլիսի 16-ին հրապարակվել է ՔԲԿ-ի խոսնակներից Թեքին Մուշի հայտարարությունը։ ՔԲԿ-ականների զենքերի հանձման գործընթացի հնարավոր շարունակականությունը նա կապել է Թուրքիայի գործողությունների հետ:

«Այս պահին երկրորդ խմբի զենքերի հանձնումը մեր օրակարգում չէ: Սակայն եթե պետությունը իրավական հիմք ստեղծի ու հստակ քայլեր իրականացնի, իրավիճակը կարող ենք կրկին գնահատել»,-հավելել է Մուշը: