Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները ժողովրդին հայտնի Կինոհայրենիքի մոտ վնասազերծել ու քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու:
Բերման ենթարկվածներն անցնում են քրեական աղմկահարույց մի գործով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով մանրամասներ չեն հրապարակվում: