Foto

Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ. Սեյրան Օհանյան

Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանն իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ:

Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»,-գրել է Սեյրան Օհանյանը։