Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է Ռուսաստանում չայլդֆրի գաղափարախոսության քարոզչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախաձեռնության հեղինակներն են խորհրդարանի ստորին և վերին պալատների խոսնակներ Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն, ինչպես նաև այլ պատգամավորներ և սենատորներ։
Այժմ կայքերի սեփականատերերից կպահանջվի ընդգծել ինֆորմացիան, որը խրախուսում է մարդկանց հրաժարվել երեխաներ ունենալուց: Դրա տարածումը հիմք կդառնա ռեսուրսը «Ռոսկոմնադզորի» արգելված տեղեկատվության միասնական ռեգիստրում ներառելու համար։
Պուտինը նաև օրենք է ստորագրել, որով արգելվում է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը։