Foto

Զելենսկին Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի ԶՈւ համար արկերի շարունակական մատակարարումը

Վլադիմիր Զելենսկին Կիևում պարենային գագաթնաժողովի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ քննարկել է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից Ուկրաինայի զինված ուժերին հրետանային արկերի մատակարարման՝ չեխական նախաձեռնության իրականացումը և շարունակականությունը։

«Բանակցությունների թեմաներն են եղել Եվրամիությունից դուրս գտնվող երկրներից Ուկրաինայի զինված ուժերին զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնության զարգացումը և շարունակությունը և առկա համագործակցության խորացումը, ինչպես նաև ապագա բանակցությունների հնարավորությունն ավելի սերտ ձևաչափերով»,- ասված է հաղորդագրության մեջ։