Foto

Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև

«Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել առանց նոր կորուստների, եթե ՆԱՏՕ-ն դադարեցնի պատերազմը բորբոքել»,- Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Եթե ​​ՆԱՏՕ-ն տեղափոխվի իրականություն, եթե դադարի բորբոքել պատերազմի կրակն Ուկրաինայում, ապա այս հակամարտությունը կարող է ավարտվել առանց մարդկության համար նոր կորուստների»,- ասել է նա՝ պատասխանելով ՌԴ կողմից ատոմային զենքի կիրառման հնարավորության մասին հարցին։

Մեդվեդևը այս համատեքստում  նշել է նաև, որ Ռուսաստանը չի ցանկանում միջուկային զենք  կիրառել, դա «ծայրահեղ տարբերակն է», այնուամենայնիվ, այդ հարցի շուրջ որոշում կայացնողը գերագույն գլխավոր հրամանատարն է, այսինքն՝ երկրի նախագահը։