Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չի տվել այցելել Բաքու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։
Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ՝ որպես միջազգային փաստաբան, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են»,– «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է նա՝ հավելելով, որ դիմել են Ադրբեջանի դատախազություն և թույտվություն խնդրել, սակայն մերժում են ստացել։