«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի անձնակազմը խոցել է ուկրաինական ՄիԳ-29 ինքնաթիռը:
Հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Ճշգրիտ հրթիռային հարվածի արդյունքում ոչնչացվել է ուկրաինական զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչ և Ուկրաինայի զինված ուժերի ինժեներական անձնակազմի 15 անդամ»,- ասվում է հրապարակման մեջ։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ հարձակման ժամանակ կիրառվել է կասետային մարտագլխիկով հրթիռ։